շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները կարճատև զրույց են ունեցել

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները կարճատև զրույց են ունեցել

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Կարճատև հանդիպումը տեղի է ունեցել Մալթայում ընթացող ԵԱՀԿ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողությունից առաջ։

Մալթայում Միրզոյանը շփումներ է ունեցել նաև այլ երկրների՝ Գերմանիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Անդորրայի գործընկերների հետ։

  • Կիսվել: