հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը

ԱՄՆ-ում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը:

«Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կսկսվեն վաղը` երեքշաբթի, և կշարունակվեն մինչև հինգշաբթի: Պետքարտուղար Բլինքենը կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, և այս շաբաթվա ընթացքում մեզ ավելի շատ մանրամասներ հայտնի կդառնան: Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հասանելիության տիրույթում է, և որ ուղիղ երկխոսությունն է կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու, մնացած չլուծված խնդիրները կարգավորելու ուղին»,- ասել է նա:

  • Կիսվել: