կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանի սահմանների խախտումը որևէ կերպ արդարացված չէ. Բունդեսթագի պատգամավորը՝ դեսպան Ենգիբարյանի հետ հանդիպումից հետո

Հայաստանի սահմանների խախտումը որևէ կերպ արդարացված չէ. Բունդեսթագի պատգամավորը՝ դեսպան Ենգիբարյանի հետ հանդիպումից հետո

Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Նիլս Շմիդի հետ:

«Լավ զրույց՝ Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջին սրման և Եվրամիության մոնիթորինգային առաքելության կարևորության մասին: Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների միջոցով Հայաստանի տարածքի և սահմանների խախտումը որևէ կերպ արդարացված չէ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է պատգամավորը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Շմիդին: «ԳԴՀ Բունդեսթագի ՍԴԿ խմբակցության հստակ դիրքորոշման և ԵՄ արագ արձագանքման համար շնորհակալություն հայտնեցի դր Նիլս Շմիդին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը:

 

  • Կիսվել: