ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի Ոստիկանությանը պետք է 35 օր, որպեսզի պատասխանի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ՌԴ քաղաքացիության հետ կապված հարցերին

Հայաստանի Ոստիկանությանը պետք է 35 օր, որպեսզի պատասխանի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ՌԴ քաղաքացիության հետ կապված հարցերին

Հայաստանի Ոստիկանությանը պետք է 35 օր, որպեսզի պատասխանի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ՌԴ քաղաքացիության հետ կապված հարցերին:

Մասնավորապես օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետում Ոստիկանությունը չկարողացավ պատասխանել InfoPort.am-ի հարցերին առ այն, արդյոք կառույցը տեղյակ է եղել  այն մասին, որ Ռուբեն Հայրապետյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Եթե տեղյակ է եղել, ինչպես է նրան տվել համապատասխան փաստաթղթեր Կենտրոնական ընտրական Հանձնաժողով ներկայացնելու համար, որպես պատգամավորության թեկնածու գրանցվելու նպատակով:  Եթե տեղյակ չէ եղել, արդյոք համապատասխան ինֆորմացիան չի փոխանցվել ՀՀ Ոստիկանության ՌԴ համապատասխան կառույցների կողմից, ինչպես պահանջում է օրենքը:

Այս ոչ բարդ հարցերին պատասխանելու համար ՀՀ Ոստիկանությանը պարզվում է անհրաժեշտ է 30 օր, քանզի ինչպես նշվում է կառույցի պաշտոնական պատասխանում նշված տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի ղեկավարվելով «Տեղեկատվության ազատությանբ մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում:

Փաստորեն հայրենի Ոստիկանությունը նոր է որոշել պարզել պատգամավորի երկքաղաքացիության հետ կապված հարցերը, երբ Գլխավոր դատախազությունը դեռ օրեր առաջ էր բարձրաձայնել այդ մասին:

Հատկանշական է, որ Ոստիկանությունը միանգամից չտեղեկացրեց կայքին 30 օրյա ժամկետում հարցերին պատասխանելու մասին, այլ միայն հինգ օր հետո: Փաստացի Ոստիկանությանը պետք էր հինգ օր հասկանալու համար, որ նշված հարցերին կկարողանա պատասխանել երեսում օր անց միայն:        

Նշենք, որ Գլխավոր դատախազության հայտարարություն էր տարածել, որ քաղաքացի Ռուբեն Հայրապետյանը, ով ներկայումս գտնվում է հետախուզման մեջ, 2003 թվականից հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Մինչդեռ այդ ընթացքում Հայրապետյանը հանդիսացել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ինչը ընտրական օրենսդրության խախտում է:

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը այս առնչությամբ հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամանակին գրանցել է Հայրապետյանի թեկնածությունը Ոստիկանության տրամադրած համապատասխան փաստաթղթերի հիման վրա, եթե Ոստիկանությունը նման փաստաթղթեր տրամադրած չլիներ ԿԸՀ-ն Հայրապետյանի թեկնածությունը չէր գրանցի:

  • Կիսվել: