երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի օրենսդրական դաշտի մասին Բաքվից հնչող հայտարարությունները  մեր երկրի ինքնիշխանության խախտում են և միջամտություն մեր երկրի ներքին գործերին. ՀՀ վարչապետ

Հայաստանի օրենսդրական դաշտի մասին Բաքվից հնչող հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են և միջամտություն մեր երկրի ներքին գործերին. ՀՀ վարչապետ

ՀՀ-ի քաղաքականությունն է՝ ակտիվ բանակցություններ ներգրավելու միջոցով հնարավորն անել լայնածավալ պատերազմի մասով հնարավոր զարգացումները կանխելու համար՝ միևնույն ժամանակ ամուր կանգնելով ՀՀ-ի բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում. այդ լեգիտիմ շահերն են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանությունը: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 15-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ կարող չնկատել, որ պաշտոնական Բաքվից վերջին օրերին հնչող մի շարք հայտարարություններ Հայաստանի օրենսդրական դաշտի մասին մեր երկրի ինքնիշխանության խախտում են և միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Փորձերը՝ մեկնաբանելու, թե ՀՀ-ի օրենսդրությունում «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը խանգարող որևէ դրույթ կա, իրականության հետ որևէ կապ չունեն:

Ինչպես ասել եմ՝ «Խաղաղության պայմանագրի» բանակցությունների ընթացքում Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մի շարք հոդվածների վերաբերյալ համաձայնության գալ, և դրանցից մեկն այն մասին է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար: Հետևաբար, ՀՀ-ի օրենսդրության մեջ «Խաղաղության պայմանագրի» իրագործմանը խոչընդոտող որևէ դրույթ չկա, և սա ոչ միայն քաղաքական, այլև փորձագիտական գնահատական է, որի իրավական նրբությունների մեջ խորանալու անհրաժեշտություն առնվազն այս պահին չեմ տեսնում»,- ասաց նա:

  • Կիսվել: