ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի ոչ մի նախագահ այնքան լիազորություն չի ունեցել, որքան այս վարչապետը․ Քոչարյան

Հայաստանի ոչ մի նախագահ այնքան լիազորություն չի ունեցել, որքան այս վարչապետը․ Քոչարյան

Իմ նախագահության տարիներին սահմանդրական բարեփոխումները հիմնականում ենթադրում էին նախագահի լիազորությունների վերաբաշխում։ Այս մասին ասել է ՀՀ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ հանդիպման ժամանակ։

«Այս վերջին փոփոխություններով փորձել են բալանսավորել կառավարության և խորհրդարանի լիազորությունները։ Հիմա երկիրն անցել է կառավարման խորհրդարանական մոդելի։ Սակայն Հայաստանի ոչ մի նախագահ այնքան լիազորություն չի ունեցել, որքան այս վարչապետը։

Սա նորմալ երևույթ չէ, մի քիչ դժվար է լինելու հետ անցնել կիսանախագահականին։ Համարում եմ, որ խորհրդարանական մոդելում ևս կարելի է նման բալանսի հասնել։ Միշտ չէ, որ մոդելն է վատ, շատ անգամ մոդելի կիրառումն է բերում վատ հետևանքների։ Ինչո՞ւ է դժվար լինելու․ կուսակցությունները դիտում են խորհրդարանական համակարգը որպես կուսակցական համակարգի զարգացման նախապայման, թեկուզ մասնագետներն ասում են, որ խորհրդարանական կառավարման մոդելի արդյունավետ լինելու համար պետք է զարգացած կուսակցական համակարգ լինի»,- ասաց Քոչարյանը։

  • Կիսվել: