շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի նախագահին ուղղված գրությունները ժամանակավորապես կընդունվեն բացառապես առցանց եղանակով

Հայաստանի նախագահին ուղղված գրությունները ժամանակավորապես կընդունվեն բացառապես առցանց եղանակով

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը տեղեկացնում է, որ, երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված, հաշվի առնելով Պարետի 2020 թվականի մարտի 24-ի թիվ 15 և 16 որոշումները՝  քաղաքացիներից և կազմակերպություներից Հանրապետության նախագահին և Հանրապետության նախագահի աշխատակազմին ուղղված գրությունները, դիմումները, բողոքները և հարցումները ընդունվում են  բացառապես առցանց եղանակով՝ [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներով և e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով:

 

  • Կիսվել: