շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի միակ ընկերը եղել է և կմնա Ռուսաստանը. Սեմյոն Բաղդասարով

Հայաստանի միակ ընկերը եղել է և կմնա Ռուսաստանը. Սեմյոն Բաղդասարով

Կարծում եմ՝ Հայաստանի ղեկավարության շրջանում, հայ ժողովուրդը դա վաղուց գիտեր և ոչ մի րոպե չէր կասկածում, վերջապես հասկացան, որ Հայաստանի միակ ընկերը եղել է և կմնա Ռուսաստանը։ Այս մասին իր Տելեգրամ ալիքում գրել է ռուս քաղաքական գործիչ, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը:

՛՛Բազմավեկտորությունը չարիք է, չարժե ՆԱՏՕ-ի աջակցությունը և օգնությունը փնտրել, հազիվ թե ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կարելի է գտնել ինչ-որ բան, բացի ափսոսանքից և «հրադադարի խախտումների խորը մտահոգությունից»։

Թուրքիան կմնա ՆԱՏՕ-ի կազմում, չարժե պատրանքներ տածել այդ կապակցությամբ։ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և այլ երկրներ կբողոքեն Թուրքիայի գործողությունները, կրկին մտահոգություն կհայտնեն, բայց իրական օգնություն չեն ցուցաբերի Հայաստանին։

Միակ երկիրը, որը կարող է օգնություն ցուցաբերել, Ռուսաստանի Դաշնությունն է՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: