չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստանի ԿԸՀ պատվիրակությունը Մոլդովայում է

Հայաստանի ԿԸՀ պատվիրակությունը Մոլդովայում է

Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով նոյեմբերի 21-22-ին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը կլինեն Քիշնևում։

ԿԸՀ-ից հայտնում են, որ Հայաստանի ԿԸՀ ներկայացուցիչները հրավիրված են Մոլդովայի ԿԸՀ-ի հիմնադրման 25-ամյակի միջոցառմանը։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը կներկայացնի նաև ՀՀ ԿԸՀ-ի դրական փորձը։

  • Կիսվել: