երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԿԸՀ կայքում հրապարակվել է Երևան քաղաքի ընտրողների ռեգիստրը

ԿԸՀ կայքում հրապարակվել է Երևան քաղաքի ընտրողների ռեգիստրը

ԿԸՀ կայքում հրապարակվել է Երևան քաղաքի ընտրողների ռեգիստրը, որտեղ Երևանի հաշվառում ունեցող քաղաքացիները կարող են մուտքագրել իրենց տվյալները և տեսնել տեղամասի համարն ու հասցեն: 

Պարտադիր լրացման ենթակա են ազգանվան, անվան դաշտերը: Մնացած տվյալները լրացվում են ըստ անհրաժեշտության՝ առավել ճշգրիտ որոնման արդյունք ստանալու համար:
 
Երևանի դեպքում մարզ դաշտում լրացվում է Երևան, համայնքը դաշտում՝ վարչական շրջանի անվանումը: Որոնման տվյալներում «և» տառի առկայության դեպքում լրացնել «և» տառերի համակցությունը:
 
Որոնման արդյունքում ստացված տեղեկությունների հասցեի հատվածից հղում կատարելով հնարավոր է տեսնել նշված հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալները` անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը:

Այս մասին տեղեկացնում են հանձնաժողովից:

  • Կիսվել: