հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի խորհրդարանը ստացել է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը

Հայաստանի խորհրդարանը ստացել է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը

այաստանի խորհրդարանը ստացել է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը: Այս մասին լրատվամիջոցներին ասել է խոսնակի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

Ավելի վաղ հաղորդել էինք Արմեն Սարգսյանի` նախագահի պաշտոնից անակնկալ հրաժարվելու մասին:

Իր տարածած հայտարարության մեջ Սարգսյանը նման որոշման որևէ հստակ պատճառ չէր նշել:

 InfoPort.am-ին  նախագահականի իր աղբյուրները հայտնել էին, որ նախագահ Արմեն Սարգսյանը իր հրաժարականի դիմումը գրել է արտերկրից: Նա այս օրերին գտնվում է Լոնդոնում, որտեղ բուժզննում է անցնում, հենց այնտեղից էլ գրել է հրաժարականի դիմումը։ 

Ըստ աղբյուրի հրաժարականը կատարյալ անակնկալ է եղել նախագահի աշխատակազմի համար, քանզի նրանց հրահանգված է եղել երկուշաբթի օրը կազմ պատրաստ լինել աշխատավայրում և դիմավորել արտերկրից վերադարձած նախագահին:

Նշենք, որ նախագահի հրաժարականի դեպքում` ըստ Սահմանադրության նախագահը պարտականությունները ժամանակավորապես ստանձնում է Ազգային Ժողովի նախագահը: Իսկ 35 օր հետո հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը (27 պատգամավոր)։

Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը (80 պատգամավոր):
 
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը(65 պատգամավոր):
 
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
 
Հիշեցնենք, որ ԱԺ-ում խմբակցությունները բաժանված են հետևյալ կերպ.
«Քաղաքացիական պայմանագիր» -71 պատգամավոր, «Հայաստան» դաշինք- 29 պատգամավոր,
«Պատիվ ունեմ» դաշինք- 7 պատգամավոր- 1։

 

  • Կիսվել: