շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանի խորհրդարանի վերապահումները Ալմա Աթայի հռչակագրի ստորագրման պահին չներկայացվելու պատճառով իրավական որևէ ուժ չունեն․ Փաշինյան

Հայաստանի խորհրդարանի վերապահումները Ալմա Աթայի հռչակագրի ստորագրման պահին չներկայացվելու պատճառով իրավական որևէ ուժ չունեն․ Փաշինյան

Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագիրը ստորագրելու պահին Հայաստանի խորհրդարանի կողմից  արված վերապահումները չեն ներկայացվել ավանդապահին, հետևաբար՝ միջազգային իրավահարաբերությունների տեսանկյունից որևէ ուժ չունեն։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Միջազգային և տեղական օրենսդրության համաձայն՝ երբ մի երկիր վերապահում է անում, այդ վերապահումը նաև Վիեննայի կոնվենցիայի համաձայն, պետք է ծանուցվի ավանդապահին։ Մենք շատ վաղուցվանից հետազոտում ենք այդ հարցը և արձանագրում ենք, որ ՀՀ-ն ավանդապահին չի ծանուցել դրա մասին։ Հետևաբար, միջազգային իրավահարաբերությունների տեսակետից այդ վերապահումները որևէ իրավական ուժ չունեն»:

Վարչապետը հավելել է, որ որ այդ փաստն իր հանձնարարականով մի քանի անգամ ստուգվել և վերստուգվել է։

«Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագիրն այդ վավերացման և հետագա չծանուցման փաստով հստակ և աներկբա արձանագրել է, թե որն է ՀՀ տարածքային ամբողջականությունը»,-նշել է նա:

  • Կիսվել: