երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Հայաստանի իշխանությունը չի արձագանքում երկխոսության կոչերին․ Թուրքիայի նախկին արտգործնախարար

Հայաստանի իշխանությունը չի արձագանքում երկխոսության կոչերին․ Թուրքիայի նախկին արտգործնախարար

«Արեւմտյան Ադրբեջան» համայնքի գործունեությունը կարևոր է տարիներ շարունակ անարդարության ենթարկված ադրբեջանցիների իրավունքների ապահովման համար: Սա ավելի շատ մարդու իրավունքների, քան տարածքի հարց է, իսկ Հայաստանի իշխանությունը դեռևս չի արձագանքում երկխոսության կոչերին:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով, որ համայնքի գործունեությունը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին։

«Տարածաշրջանում խաղաղության հաստատումն արժանի է գովասանքի: Նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությունները պետք է օրինակ դառնան բոլորի համար»,- հավելել է նա։

  • Կիսվել: