Հայաստանի իշխանությունները հագեցնում են Բաքվի և Անկարայի չբավարարվող ծարավը․ ընդդիմադիր պատգամավոր
Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է։ Բոլոր հրապարակումներում ընդգծվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը «ռևանշիստ» է, քանի որ տարբեր առիթներով և առանց որևէ պատրվակի խոսում է Արցախի հարցի արդարացի լուծման և արցախահայության իրավունքների վերականգնման մասին։ Այս մասին փետրվարի 16-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի գործող իշխանությունը հետևողականորեն իրականացնում է իր առջև դրված ադրբեջանական պայմանները՝ համապատասխան «ընծաները» մատուցելով որպես բարի կամքի դրսևորում։
«Ռեժիմը ներսում ներքաղաքական խնդիրներ է լուծում, իսկ դրսում՝ Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավը հագեցնում», ընդգծել է ընդդիմադիր գործիչը։



