չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանի իշխանությունների համար Վաշինգտոնում այլևս Հայ Դատի գրասենյակը ոչինչ  չի անելու՝ դրանից բխող բոլոր հետևանքներով․ քաղաքագետ

Հայաստանի իշխանությունների համար Վաշինգտոնում այլևս Հայ Դատի գրասենյակը ոչինչ չի անելու՝ դրանից բխող բոլոր հետևանքներով․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է.

 

«Առնվազն միամտություն է կարծելը, որ Բայդենի վարչակազմը հենց եկավ, բան ու գործ թողնելու է և լծվի Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելուն: Իրենք էլ լուրջ ճգնաժամի մեջ են, իրենց էլ փող է պետք:

1. Նախ հաջորդ տարվա բյուջեն Թրամփի բյուջեն է, որով Հայաստանին նախատեսված է տրամադրել 16,6 մլն դոլար:

2. Այո, չի բացառվում, որ Հայաստանին լրացուցիչ օգնություն տրամադրվի՝ ասենք Կովիդի դեմ պայքարի նպատակով, ինչպես արվեց այս տարի հարյուրավոր երկրների համար:

3. Հայ դատի գրասենյակը հայտարարել է, որ աշխատանքներ է տանում Արցախին և ՀՀ-ին տրամադրվող օգնության ծավալների մեծացման համար: Չի բացառվում, որ հետպատերազմյան փուլում որոշակի մարդասիրական աջակցություն ստանանք: Բայց սա բացառապես վերաբերում է Հայ Դատի աշխատանքին, այլ ոչ թե իշխանության նկատմամբ վերաբերմունքին: Ակնհայտ է, որ սա նրանց աշխատանքի արդյունքն է լինելու, ոչ թե մեր իշխանությունների նկատմամբ Բայդենի «սիրո»:

4. Չմոռանանք նաև, որ ՀՅԴ-ն պահանջում է կառավարության հրաժարականը, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների համար Վաշինգտոնում այլևս Հայ Դատի գրասենյակը ոչինչ  չի անելու՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

5. Չմոռանանք, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենացածր մակարդակի վրա:

Նորից կրկնեմ: Վաշինգտոնի վերաբերմունքը Երևանի նկատմամբ միգուցե փոխվի, բայց քաղաքականությունը՝ ոչ»:

  • Կիսվել: