ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
«Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում ութ գյուղ պետք է վերադարձվի Ադրբեջանին». Բայրամով

«Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում ութ գյուղ պետք է վերադարձվի Ադրբեջանին». Բայրամով

՛՛Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում ութ գյուղ պետք է վերադարձվի Ադրբեջանին, այդ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, և դրանք պետք է վերադարձվեն՛՛: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնում է ԱՊԱ-ն։

Նա նշել է, որ սահմանազատման շուրջ բանակցությունները Հայաստանի հետ քննարկումների կարևոր ուղղություն են։

՛՛Սահմանազատման գործընթացը որքան էլ բարդ լինի, պետք է իրականանա բանակցությունների միջոցով՝ բոլոր փաստաթղթերի իրավաբանական ուսումնասիրությանը զուգահեռ։ Պետք է քայլ առ քայլ առաջ գնալ։ Այս համատեքստում է ութ գյուղերի հարցը, որոնցում հարյուրամյակներ շարունակ ադրբեջանցիներ են ապրել։ Այդ պատճառով այդ գյուղերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին՛՛,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

 

  • Կիսվել: