հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի հավաքականի վերջին մրցակցի ֆուտբոլիստները վարակվել են կորոնավիրուսով

Հայաստանի հավաքականի վերջին մրցակցի ֆուտբոլիստները վարակվել են կորոնավիրուսով

Շվեդիայի ֆուտբոլի հավաքականի երկու խաղացողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ մասին տեղեկացնում է Football Italia կայքը:

Նախ հունիսի 8-ի առավոտյան իրեն վատառողջ է զգացել թիմի առանցքային կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկին: Նա անմիջապես թեստավորում է անցել, որը դրական է եղել: Դեյան Կուլուշևսկին մեկսուսացվել է և ամենաքիչը բաց կթողնի Եվրո-2020-ի Իսպանիայի հավաքականի հետ մեկնարկային խաղը, որը կկայանան հունիսի 14-ին:

Երեկոյան մարզման ժամանակ վատացել է արդեն կիսապաշտպան Մատիաս Սվանբերգի ինքնազգացողությունը: Նրա թեստավորումը նույնպես դրական է եղել: Ֆուտբոլիստն այժմ ինքնամեկուսացված է հյուրանոցում: Նա նույնպես բաց կթողնի թիմի առաջին հանդիպումը Եվրո-2020-ում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 5-ին ընկերական խաղում հանդիպել էր Շվեդիայի ազգային թիմին և պարտվել էր 1:3 հաշվով:

  • Կիսվել: