շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Պետք է նորովի դիտարկենք պատմության դասերը

«Հայաստանի Հանրապետություն»․ Պետք է նորովի դիտարկենք պատմության դասերը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԱՄՆ-ն այլեւս իր վճռական քայլը կատարեց, ինչը կարող է հետզհետե լուրջ ազդեցությունը թողնել աշխարհակարգի փոփոխության համապատկերում: Իսկ այդ փոփոխությունն ընթանում է: Իզուր չէ, որ միջազգային մամուլը եւս տեսակետ է բարձրաձայնում, որ ԱՄՆ-ի նախագահը կտրուկ քայլերի է դիմում, քանի որ միջազգային օրակարգում արդեն հստակեցվել է Մերձավոր Արեւելքի ու Կովկասի նոր քարտեզը: Իսկ Թուրքիան բացակայում է այդ քարտեզում: Փաստորեն, թուրքական ծավալապաշտական նկրտումները անհետեւանք չմնացին, աշխարհի գերուժերը, ինչպես նշել էինք նախկինում, չհանդուրժեցին Ռեջեփ Թայիփ Էրդողանի նորօսմանական եւ նորհամաթուրանական ծրագրերը: Ըստ ամենայնի, այլ տարածաշրջանային գերտերությունիկների հարցում եւս կտրուկ քայլեր են կիրառվելու:

Ճիշտ պահն է, որ մեր դիվանագիտությունը միջազգային ասպարեզում բարձրացնի որոշ պայմանագրերի վերանայման կամ չեղարկման հարցեր:

Օրինակ, Լոզանի հաշտության պայմանագիրը, որ մոռացության չմատնեց ավելի վաղ՝ 1920 թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սեւր արվարձանում կնքած հաշտության պայմանագիրը, որը պետք է վերականգներ հայության իրավունքները մեր հայրենիքի որոշակի հատվածի վրա, սակայն դա կյանքի չի կոչվել ցայսօր: Պայմանագրով` Հայաստանը պետք է ստանար 90 հզ. քառ.կմ եւ ՀՀ-ի հետ կունենար 161.330 քառ.կմ տարածք՝ Սեւ ծով ելքով (Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են դաշնակից երկրները…): Այս հարցը դեռ կարծարծենք առիթով, սակայն Լոզանի պայմանագրի 100-ամյակին կարելի է պետականորեն նաեւ Սեւրին անդրադառնալ (Սեւրի եւ Լոզանի պայմանագրերը իրավական երկու տարբեր փաստաթղթեր են։ Լոզանի պայմանագիրն իրավասու չէր եւ չեղյալ չի հայտարարել Սեւրի պայմանագիրը…)»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: