հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Եվս մեկ քայլ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին

«Հայաստանի Հանրապետություն». Եվս մեկ քայլ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Ընթացիկ տարվա ապրիլի 16-ին ընդունվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որն առանցքային նշանակություն ունի հակակոռուպցիոն գործընթացների լիարժեք իրականացման համար: Նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանված էին վերջինիս առանձին բաժինների գործարկման ավելի ուշ ժամկետներ: Օրենքը լիարժեք կիրառելու համար անհրաժեշտ է դրանից բխող մի քանի ենթաօրենսդրական ակտեր ընդունել:

Արդարադատության նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է ներկայացրել գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու համար մրցույթ անցկացնելու կարգը: Նախագծով սահմանվելու են  մրցույթ կազմակերպելու, դրա արդյունքներն ամփոփելու կանոնները: Կառավարության որոշմամբ, կհստակեցվի նաեւ հաղթողի հետ պայմանագիր կնքելու օրինակելի ձեւը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: