ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Դժվարությունները հաղթահարելն ավելի դյուրին է...

«Հայաստանի Հանրապետություն»․ Դժվարությունները հաղթահարելն ավելի դյուրին է...

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Նոր կորոնավիրուսի համավարակն ազդել է աշխարհատնտեսական կապերի վրա, խաթարվել են տարիների ընթացքում ձեւավորված առաքման  շղթաները։   Համավարակի հաղթահարումից հետո, ինչպես գլոբալ, այնպես էլ ազգային տնտեսություններն առերեսվելու են միանգամայն նոր իրողությունների։ Ինչպե՞ս կարող է ՀՀ տնտեսությունը հարմարվել հսկայածավալ փոփոխություններին, պատասխանել եղած մարտահրավերներին եւ իրացնել առաջացող հնարավորությունները: Այս հարցերի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ։

«Ցանկացած ճգնաժամ ոչ միայն սպառնալիք է, այլեւ հնարավորություն,- նշել է տնտեսագետը:- Կորոնավիրուսի համավարակը հանգեցրեց առաքման գլոբալ շղթաների խաթարմանը: Բայց այդպես չի կարող երկար շարունակվել: Այն փաստը, որ ուժեղացել են առաքման շղթաների լայնածավալ վերադասավորման գործընթացները, ինքնին ստեղծում է նոր հնարավորություններ: Խնդիրն այստեղ հանգում է այն բանին, թե որքանո՞վ պատրաստ եւ ճկուն կգտնվեն մեր ընկերությունները: Բայց տնտեսության ոչ ինովացիոն լինելը եւ խոցելի կառուցվածքը հազիվ թե այդ հնարավորությունն ընձեռեն: Այնպես որ, երկրի զարգացման խոչընդոտը ոչ միայն ներկայում ստեղծված իրավիճակն է, այլեւ տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխությունների դանդաղ ընթացքը: Հնարավոր է, որ գտնվեն առանձին ընկերություններ եւ օգտվեն մի քանի ամսով բացված հնարավորությունների պատուհանից, սակայն ներկա փուլում կրիտիկական զանգված ապահովել չի ստացվի: Այդուհանդերձ, հուսահատվելու կարիք չկա, միշտ էլ լինում են հնարավորություններ, փոփոխություններ, որոնց պետք է պատրաստ լինել: Ի դեպ, դժվարությունները հաղթահարելն ավելի դյուրին է, քան հնարավորություններից օգտվելը: Հնարավորություններից օգտվելու համար միայն արտաքին պայմանները բավարար չեն, ավելին է պահանջվում․ նաեւ՝  կազմակերպվածություն եւ համերաշխություն հասարակության մեջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: