հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Ինչպե՞ս է լուծվելու ուսումնամարզական պարապմունքների խնդիրը

«Հայաստանի Հանրապետություն». Ինչպե՞ս է լուծվելու ուսումնամարզական պարապմունքների խնդիրը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը մտահոգված է` սահմանափակումներով պայմանավորված ինչպե՞ս է կանոնակարգվելու սպորտի ոլորտը, մասնավորապես, ինչպե՞ս է լուծվելու ուսումնամարզական պարապմունքների խնդիրը:

Պատգամավորը հիշեցնում է, որ դեռևս մայիսի սկզբին էր անդրադարձել այս խնդրին` ակնկալելով գործադիրի համապատասխան ոլորտը համակարգողի կողմից գործնական արձագանք:

Իր կողմից հնչեցված առաջարկությունները, ասում է, հիմնված են առկա խնդիրների վրա:

«Բազմաթիվ զանգեր եմ ստանում այն մասին, թե սպորտի մասով որ կարգավորումը ինչին է վերաբերում: Մարզիկների, տնօրենների համար հստակ չէ, թե կարգավորումը ինչն է թույլ տալիս, ինչը` ոչ: Օրինակ՝  հեռավորությունը պահպանելով՝ ըմբիշը չի կարող մարզվել:

Ծանրորդը կկարողանա, ըմբիշը հաստատ մեկ ու կես մետր հեռավորությունը պահելով չի կարող: Լրացուցիչ հարցեր են առաջանում, որոնց պետք է պարզաբանումներ տալ»,- այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց Ա. Ջուլֆալակյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: