չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Արցախում կորոնավիրուսով վարակվածության դեպք չի արձանագրվել

«Հայաստանի Հանրապետություն». Արցախում կորոնավիրուսով վարակվածության դեպք չի արձանագրվել

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով, նախագահ Բ. Սահակյանի հանձնարարությամբ ստեղծվել է համաճարակի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով, որի աշխատանքները համակարգում է պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Պարբերական բնույթ են կրում Բակո Սահակյանի կողմից` մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված ընդլայնված խորհրդակցությունները, որտեղ քննարկվում եւ հստակեցվում են կանխարգելման առաջնահերթությունները, տրվում կոնկրետ հանձնարարություններ:

Հատկանշական է, որ ԱՀ եւ ՀՀ առողջապահության նախարարությունների միջեւ գործում է օպերատիվ հաղորդակցություն: Արցախից պարբերաբար խմբեր են գործուղվում հայաստանյան գործընկեր կառույց` ախտորոշելու եւ համապատասխան միջոցառումներ կազմակերպելու, վերջին նորություններին ծանոթանալու, կանխարգելիչ նոր միջոցառումների մասին տեղեկություններ եւ անհրաժեշտ նյութեր ստանալու նպատակով: Երկու նախարարության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Արցախից ուղարկված փորձանմուշների պատասխաններն անմիջապես հրապարակվում են: Առողջապահության նախարարը հանրությանը տեղյակ է պահում ուսումնասիրությունների հետազոտությունների արդյունքների մասին: Առայսօր Արցախից ավելի շուրջ 7 տասնյակ փորձանմուշ է ուղարկվել Երեւան: Բարեբախտաբար, բոլոր պատասխանները բացասական են եղել: Ասել է, թե մարտի 16-ի դրությամբ հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք չի հայտնաբերվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: