շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ միլիմետրը քննարկման առակա լինել չի կարող. վարչապետ

Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ միլիմետրը քննարկման առակա լինել չի կարող. վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը ներգրավված է բանակցային գործընթացում, այդ թվում՝ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով:  Կառավարության նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք դիրքորոշումը շատ հստակ է, որ մենք գնալու ենք, բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկելու ենք կարգավորումների, տևական խաղաղության և կայունության հասնելու համար:

Սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ու սահմանային անվտանգության հանձնաժողովի առումով ուզում եմ ընդգծել, որ մեզ համար անընդունելի է այդ գործընթացը տարածքային պահանջներ և նկրտումներ առաջադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ: Էլի եմ ասում՝ Հայաստանի Հանրապետությունը 29,8 հազար կմ2  տարածք ունի և այդ տարածքի որևէ միլիմետրը քննարկման առակա լինել չի կարող: Ես ուզում եմ, որ սա հստակ արձանագրենք և այս դիրքորոշումը որևէ հանգամանքի ներքո փոփոխության չի ենթարկվի»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց՝Հայաստանի քաղաքական դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի ագրեսոր ուժերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից:

«Եվ մենք բոլոր ատյաններում, բոլոր հնարավոր միջոցներով պետք է հետապնդենք այս դիրքորոշումը և հասնենք առաջադրված խնդրի լուծմանը»,- եզրափակեց Փաշինյանը:

  • Կիսվել: