Հայաստանի Հանրապետության սահմաններում և տարածքում չկան և չեն կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն. Թորոսյան
Մեր ինքնիշխան պետության՝ Հայաստանի Հանրապետության սահմաններում և տարածքում չկան և չեն կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն կամ դրա հետ կապված որևէ պետական ինստիտուտ։ Նման գրառում է արել ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ նկատի ունենալով Արցախը:
«Նմանօրինակ ցանկացած գործողություն, ինչպես նաև այդպիսի գործողություններ իրականացնող անձինք կամ կառույցներ պետք է արժանանան խիստ քաղաքական և իրավական գնահատականի։ Վերջակետ։
«Նմանօրինակ ցանկացած գործողություն, ինչպես նաև այդպիսի գործողություններ իրականացնող անձինք կամ կառույցներ պետք է արժանանան խիստ քաղաքական և իրավական գնահատականի։ Վերջակետ։
Հ.Գ. սա ոչ թե ատելության քարոզ է մեր հայրենակիցների նկատմամբ, ինչպես ոմանք մեկնաբանում են, այլ սեր և հոգատարություն այն պետության նկատմամբ, որտեղ նրանք ապրում են»,- գրել է նա։