երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը մի քանի անգամ ներխուժման է ենթարկվել․ ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը մի քանի անգամ ներխուժման է ենթարկվել․ ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է Դուբրովնիկի համաժողովին։

Այս առնչությամբ նա իր թվիթերյան էջում գրառում է արել՝ նշելով. «Այժմ մենք խոսում ենք համաշխարհային խառնաշփոթի, ինչպես նաև միջազգային իրավունքի, միջազգային կանոնների խախտման մասին։

Մենք այդ մասին խոսում ենք 2020 թվականից, երբ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմ սկսվեց։ Մի քանի անգամ ներխուժման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը»:

 

  • Կիսվել: