երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հայաստանի համար առաջնահերթ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումը․ ՔՊ-ական պատգամավոր

Հայաստանի համար առաջնահերթ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումը․ ՔՊ-ական պատգամավոր

44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ընտրել է ներքաղաքական ճգնաժամից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ դուրս գալու ճանապարհը։ Այս մասին այսօր Երեւանում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողոների նիստում ասաց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Նրա խոսքով՝ կառավարող քաղաքական ուժը խոսում է ներքին քաղաքականությունում օրենքի գերակայության եւ արտաքին քաղաքականությունում խաղաղության հաստատման մասին։ «Վերջին գործընթացում առաջնահերթ են համարվում հաղորդակցությունների վերականգնումը, դրանց վերագործարկումը։ Դա վերաբերում է ոչ միայն ճանապարհային ենթակառուցվածքին, այլեւ անվտանգությանը։ Մենք կարծում ենք, որ փոխկախյալությունը կօգնի մեզ ավելի արդյունավետ լուծել առկա խնդիրները»,- պարզաբանեց Կարապետյանը։

Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հեռանան սահմանից զորքերի հայելային հեռացման սկզբունքով։ Դա, ըստ նրա, թույլ կտա, վերջապես, սկսել սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը։

Հիշեցնենք, որ Երեւանում են գտնվում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները։

  • Կիսվել: