չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանի և Լիտվայի նախագահները հանգամանալից քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը

Հայաստանի և Լիտվայի նախագահները հանգամանալից քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը

իտվայի Հանրապետության նախագահի հետ հանգամանալից քննարկել ենք հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, այսօր հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ նախագահ Գիտանաս Նաուսեդաի հետ քննարկվել են նաև հայ-լիտվական հարաբերությունների վիճակը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող օրակարգային մի շարք հարցեր։

«Վերահաստատվեց միջպետական հարաբերությունները խորացնելու երկուստեք պատրաստակամություն։ Հատուկ անդրադարձ կատարվեց երկկողմ տնտեսական համագործակցության խորացման և առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին։

Այդ համատեքստում քննարկվեցին արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիների, վերականգնողական էներգիայի, գյուղատնտեսության, և այլ ոլրտներում փոխգործակցության հեռանկարները», - ասաց Վահագն Խաչատուրյանը։

ՀՀ նախագահը նաև ընդգծեց, որ Լիտվայի Հանրապետության նախագահի հետ այսօր կայացած հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին։

  • Կիսվել: