ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Փետրվարի 28-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ:

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները: Ընդգծվել է բարձր մակարդակում շփումների ակտիվացման կարևորությունը։

Զրուցակիցները կարևորել են Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի առաքելության իրականացումը, որը նախորդ շաբաթվանից գտնվում է Հայաստանում։

Մտքեր են փոխանակվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շուրջ:

  • Կիսվել: