կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ․ Փաշինյանը շնորհավորել է Խամենեիին

Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ․ Փաշինյանը շնորհավորել է Խամենեիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղեձում նշված է.

«Շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով:

Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ:

Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն և հարատև խաղաղություն»։

  • Կիսվել: