չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Իրանական կողմի նախաձեռնությամբ հունվարի 5-ին  տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջավադ Զարիֆի միջև:  Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ 

ԱԳ նախարարները քննարկել են վերջին օրերին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: ԱԳ նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հետագա լարվածության կանխումը և խաղաղ միջոցներով իրադրության լիզքաթափումը: 

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու սերտ  համագործությունը իր բոլոր գործընկերների հետ տարածաշրջանային կայունության և անվտանգության ուղղությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: