ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պուտինը կրկին ընդգծել է ռազմական գործողությունների դադարեցման հրատապ անհրաժեշտությունը. տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հերթական հեռախոսազրույցը

Պուտինը կրկին ընդգծել է ռազմական գործողությունների դադարեցման հրատապ անհրաժեշտությունը. տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հերթական հեռախոսազրույցը

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես հայտնում է kremlin.ru-ն, կողմերը շարունակել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սրված զինված դիմակայության քննարկումը, որը ձեռք է բերել լայնածավալ բնույթ եւ հանգեցնում է երկու կողմերի լուրջ կորուստների, այդ թվում ՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերի:

Վլադիմիր Պուտինը կրկին ընդգծել է ռազմական գործողությունների դադարեցման հրատապ անհրաժեշտությունը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: