հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանի և Ավստրալիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ են․ Վահագն Խաչատուրյանը՝ Ավստրալիայի միության Գեներալ-նահանգապետին

Հայաստանի և Ավստրալիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ են․ Վահագն Խաչատուրյանը՝ Ավստրալիայի միության Գեներալ-նահանգապետին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի միության Գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոն Հըրլիին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է.

«Համոզված եմ, որ Հայաստանի և Ավստրալիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններն ու երկուստեք շահավետ համագործակցությունը կխորանան և կընդլայնվեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»:

  • Կիսվել: