չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ընթանում

Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ընթանում

Ադրբեջանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում անցկացվում է երկկողմ կլոր սեղան՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՊԱ գործակալությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի հետ «խաղաղության» շրջանակներում մի խումբ հայտնի ՀԿ-ականներ մեկնել են Ադրբեջան։ Հրապարակած կադրերից երևում է, որ մեկնողների թվում է հայտնի հկ-ական գործիչ Ստեփան Գրիգորյանը, Հանրային ՀԸ աշխատակից Տաթև Դանիելյանը, Բորիս Նավասարդյանը և այլք։

  • Կիսվել: