կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է արվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ Օլիվիե Դըկոտինյի

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է արվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ Օլիվիե Դըկոտինյի

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, որը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գորիսում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Մենք աջակից ենք դելիմիտացիայի պրոցեսին, որը երկու երկրների միջև սկսվել է, և դա պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որի շուրջ կողմերը համաձայնության են եկել»,- հայտարարեց դեսպանը։

Հայաստանն ու Ադրբեջանը հոկտեմբերի 25-ին վավերացրել են երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։

  • Կիսվել: