կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից կշահի նաև Եվրամիությունը. Ժան-Նոել Բարո

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից կշահի նաև Եվրամիությունը. Ժան-Նոել Բարո

Հարավային Կովկասը հիմնական տարածաշրջանն է, որի միջոցով Եվրամիությունը կարող է կապվել Արևելքի հետ։ 

«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ 

«Մենք Հարավային Կովկասը տեսնում ենք որպես հիմնական տարածաշրջան, որը կկապի Եվրամիությանը Արևելքի  հետ։ Ահա թե ինչու ենք մենք ցանկանում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի։ Ոչ միայն նրա համար, որ մենք շատ հատուկ և երկարաժամկետ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, այլև նրա համար, որ դա նաև մեր շահերից է բխում։ Ահա թե ինչու ենք մենք աջակցել Հայաստանի իշխանությունների ջանքերին խաղաղության պլան մշակելու ուղղությամբ, ահա թե ինչու ենք մենք աջակցել քաղաքական համաձայնությունն այդ խաղաղության պլանի շուրջ, որը տեղի ունեցած շաբաթներ առաջ։ Եվ ահա թե ինչու ենք մենք երկու կողմերին կոչ անում ստորագրել և վավերացնել այս պայմանագիրը։ Այս տարածաշրջանում խաղաղության հիմքի վրա մենք կարող ենք կառուցել բարգավաճ ապագա, տարածաշրջանային ինտեգրում, որից կշահի Հայաստանը, ինչպես նաև դրանից կշահի Եվրամիությունը»,-նշել է Բարոն։  

 

 

  • Կիսվել: