ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելն օգուտ կբերի բոլորին. Թուրքիայի փոխնախագահ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելն օգուտ կբերի բոլորին. Թուրքիայի փոխնախագահ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը զգալի ներդրում կունենա ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում և նույնիսկ՝ գլոբալ մակարդակով: Այսպես է կարծում Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ նա ասել է, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտվել ՛՛առկա դրական քաղաքական մթնոլորտից՛՛:

՛՛Մենք հույս ունենք, որ վերջնական փուլերը կավարտվեն, և մենք բոլորս կտեսնենք այս խաղաղության իրականացումը կայուն հիմքերով: Այժմ ստեղծվել է որոշակի քաղաքական մթնոլորտ: Հարավային Կովկասում լիարժեք խաղաղության պայմաններում կձևավորվի բոլորովին նոր մթնոլորտ։ Դա օգտակար կլինի բոլորի համար՛՛,-նշել է Յըլմազը:

Նա նաև հավելել է. ՛՛Ղարաբաղն արդեն վերականգնվում է որպես ՛՛Ադրբեջանի մաս՛՛ (չակերտները-խմբ.): Այս ոլորտում խոշոր ներդրումներ են կատարվել, և մեծ աշխատանք է տարվել: Սա օգուտ կբերի Թուրքիային, Ադրբեջանին, Հայաստանին և Հարավային Կովկասի տարածաշրջանին: Մյուս կողմից՝ ՛՛Զանգեզուրի միջանցքը՛՛ գերակա նշանակություն ունի: Խաղաղության հաստատմամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կապերն է՛լ ավելի կամրապնդվեն: Միաժամանակ, կամրապնդվեն Եվրոպայի և Ասիայի միջև կապերը՛՛: 

  • Կիսվել: