կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է զերծ մնան ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի միջամտությունից. Իրանի նախագահը՝ Միրզոյանին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է զերծ մնան ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի միջամտությունից. Իրանի նախագահը՝ Միրզոյանին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է զերծ մնան Միացյալ Նահանգների և Սիոնիստական ռեժիմի միջամտությունից։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, գրել է IRNA-ն։

Ռաիսիի գլխավոր քաղաքական խորհրդական Մոհամմադ Ջամշիդին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Իրանի նախագահն իր աջակցությունն է առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին՝ լուծելու իրենց տարաձայնությունները:

«Այդ բանակցությունները պետք է իրականացվեն՝ ելնելով ազգերի շահերից և առանց քաղաքական դավադրությունների, որոնցում ներգրավված են Ամերիկան և Սիոնիստական ռեժիմը», - Ջամշիդին մեջբերել է Իրանի նախագահի խոսքերը։

Նա նաև ասել է, որ Իրանը սահմանափակում չի տեսնում Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման համար։

Միրզոյանը, ըստ IRNA-ի, ասել է, որ «իր երկիրը բարձր է գնահատում Իրանի դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում զարգացումների մասին»։

Նա Ռաիսիին «վստահեցրել է, որ Հայաստանը երբեք չի վերածվի տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի կողմից հակաիրանական գործողությունների հարթակի»։

  • Կիսվել: