հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթնաժողովին

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթնաժողովին

Դեկտեմբեր 11-ին, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կմասնակցեն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որը տեղի կունենա Բրյուսելում: Այս մասին հայտնում են Եվրամիության խորհրդի կայքից։

Հանդիպմանը մասնակցելու են ԵՄ երկրների ԱԳ նախարարները, ինչպես նաև նրանց գործընկերները «Արևելյան գործընկերության» հինգ երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, Բելառուսը չի մասնակցելու:

Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեին:

  • Կիսվել: