կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ե՞րբ կմեկնարկեն Միրզոյանի և Բայրամովի հաջորդ քննարկումները

Ե՞րբ կմեկնարկեն Միրզոյանի և Բայրամովի հաջորդ քննարկումները

Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը InFoPort.am-ին հայտնեց, որ քննարկումների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին։

 

«Այլ մանրամասներ լրացուցիչ կհայտնենք»,- նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը։

  • Կիսվել: