հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հաջորդ փուլը կկայանա այս ամիս Ռուսաստանում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հաջորդ փուլը կկայանա այս ամիս Ռուսաստանում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Շուշի կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա այս ամիս Ռուսաստանում։

Նրա կարծիքով՝ համաձայնության հասնելու լավագույն ճանապարհն Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններն են՝ առանց որևէ միջնորդի կամ միջամտության, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Կարծում եմ, որ երկու երկրների միջև ուղիղ բանակցությունները ավելի օգտակար և անհրաժեշտ կլինեն։ Կարծում եմ՝ մենք պետք է ավելի առաջ շարժվենք այս ուղղությամբ, եթե, իհարկե, Հայաստանը նույնպես պատրաստ լինի դրան»,- նշել է Ալիևը:

  • Կիսվել: