երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Հայաստանի երկու մարզերում ընտրութուններ են․ քաղաքացիներին հրահանգված է մեկ-մեկ մտնել տեղամաս

Հայաստանի երկու մարզերում ընտրութուններ են․ քաղաքացիներին հրահանգված է մեկ-մեկ մտնել տեղամաս

Հայաստանի երկու մարզերի հինգ գյուղական համայնքներում ընտրություններ են։ Ինչպես InfoPort-ին հայտնում են ԿԸՀ-ից ընտրությունները կասեցնելու լիազորություն ԿԸՀ-ն չունի։

Տեղեկացնենք, որ ԿԸՀ-ն կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու անհրաժեշտությամբ պայմանավորված ապրիլի 5-ի հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների դասընթացները հետաձգել էր։

ԿԸՀ-ից մեր թղթակցինե հայտնեցին, թե  ընտրկան գործընթացն այնպես են կազմակերպել որ ընտրողները մեկ-մեկ կամ առավելագույնը երկու հոգով մտնեն տեղամաս, քվեարկեն դուրս գան։

Հիշեցնենք, որ այս պահին կա հաստատված 23 դեպք, որից մեկը դպրոցահակաս երեխա է։ Իսկ 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից:

 

  • Կիսվել: