երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հայաստանի ​​դաշնակիցները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եկել է համաձայնության գալու ժամանակը․Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Հայաստանի ​​դաշնակիցները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եկել է համաձայնության գալու ժամանակը․Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Սկսվել է Հայաստան իմ այցը G7-ի և Եվրամիության երկրների դեսպանների հետ. այս մասին X-ում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Հայաստանի ժողովրդավար ​​դաշնակիցները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եկել է Հայաստանի հետ կայուն խաղաղության շուրջ համաձայնության գալու ժամանակը», - գրել է «Ռասմուսեն գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահը:

Ի թիվս պաշտոնական հանդիպումների, Ֆոգ Ռասմուսենը մարտի 20-ին այցելելու է Իջևան, որտեղ նախատեսված է նրա մամուլի ասուլիսը։ 

  • Կիսվել: