հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանի այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականն է. ՌԴ-ում համաձայն են դրա հետ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականն է. ՌԴ-ում համաձայն են դրա հետ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ընդգծելով՝ ՌԴ-ում համաձայն են դրա հետ:

«Վերջին այցի ժամանակ ՌԴ պետդումայի ղեկավարը հայտարարեց, թե շատ ուրախ է, որ մեր շփումները շատ ավելի շատ են, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ այդ շփումները բավարար չեն եղել: Մեր կապերը շատ ավելի վատն են եղել, իսկ այսօր ունենք միջխորհրդարանական  շատ ավելի սերտ հարաբերություններ», - ասաց նա:

Խոսելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների մասին՝ ԱԺ նախագահն ասաց, թե Լուկաշենկոն չէ իր մտքերի հեղինակը:

Հարցին՝ ո՞վ է, Մոսկվայի՞ց է՝ արձագանքեց. «Չգիտեմ, կարող է հա՛մ Մոսկվայից լինի, հա՛մ Բաքվից, հա՛մ Ալմաթայից: Ես կարծում եմ, որ ինքը ներքին լուրջ խնդիրներ ունի, ու Բելառուսի ժողովրդին, ենթադրում եմ, նույնպես դուր չեն եկել Լուկաշենկոյի ասածները, ցավում եմ»:

Թե ինչու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի աձագանքում Լուկաշենկոյին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ արձագանք եղել է, ուղղակի ճիշտ չէ, որ տեսագրությունը ներկայացվի հանրությանը:
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

  • Կիսվել: