չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Հայաստանի արժանապատիվ ապագան հնարավոր է կառուցել միայն աշխարհասփյուռ հայության միասնական ուժերով․ Արտակ Ապիտոնյան

Հայաստանի արժանապատիվ ապագան հնարավոր է կառուցել միայն աշխարհասփյուռ հայության միասնական ուժերով․ Արտակ Ապիտոնյան

«Ապագա Հայկականը» որոշ առումով նոր փորձություն է հայկական դաշտում, եւ հուսով ենք, որ մեր ընդհանուր ջանքերով կհասնենք հաջողության։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Երեւանում անցկացվող «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին փոխարտգործնախարար, «Ապագա Հայկականը» հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը։

«2020 թվականի տեղի ունեցած պատերազմը եւ իրադարձությունները ստիպեցին եւս մեկ անգամ խորհել, թե մենք ինչպիսի՞ Հայաստան եւ հայություն ենք ուզում ունենալ, ինչպե՞ս ենք կառուցելու այդ Հայաստանը։ Մեր կազմակերպած բազմաթիվ քննարկումներում, ի թիվս այլ կարծիքների, հնչում էր կարեւոր մի միտք՝ Հայաստանի եւ հայության արժանապատիվ ապագան հնարավոր է կառուցել միայն աշխարհասփյուռ հայության միասնական ուժերով։ Այսօր նախաձեռնությանը միացել են 110 հազար հայրենակիցներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ «Ապագա Հայկական» նախաձեռնությունը ձեւակերպել է 15 նպատակ՝ միտված Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության կայուն զարգացմանը։

Այսօր մենք բացում ենք նոր էջ «Ապագա Հայկականը» նախաձեռնության պատմության մեջ: Մենք սկսում ենք հանրային քննարկումների մի շատ կարևոր փուլ,  որը սովորաբար աշխարհում ընդունված է անվանել քաղաքացիական ասամբլեա ձևաչափով: Սա որոշ առումով նոր փորձություն է հայկական դաշտում, բայց մենք համոզված ենք, որ միասնական ջանքերով կհասնենք հաջողության»,- ասաց Ապիտոնյանը:

  • Կիսվել: