Հայաստանի ապագայի և Արցախի հարցերում եկեղեցու և իշխանությունների տեսակետները ռադիկալ տարբերվում են․ Արշակ եպիսկոպոս
Հայաստանի ապագայի, Արցախի և մի շարք կարևոր հարցերում եկեղեցու և իշխանությունների տեսակետները ռադիկալ տարբերվում են, ինչի շուրջ պետք է համագործակցենք: Այս մասին 5-րդ ալիքի եթերում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Ես պատրաստ չեմ այն ձախողումների բեռը, որ իրենք են կուտակել, ինձ վրա ստանձնելու, բայց այս պայմաններում համագործակցել այս իշխանությունների հետ, նշանակում է նվիրագործել այն քաղաքական, ապազգային գիծը, որ իրենց կողմից գործարկվում է, դա անպատկերացնելի է: Ես պատրաստ կլինեմ միայն այն դեպքում, երբ որ հնարավորություն տեսնեմ գալիք աղետները կանխելու»,-ասաց նա:



