հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանի անվտանգության հարցերով մենք մտահոգված ենք և ցանկանում ենք հնարավորինս ավելի աջակից լինել. Ֆրենկ Փալոնե

Հայաստանի անվտանգության հարցերով մենք մտահոգված ենք և ցանկանում ենք հնարավորինս ավելի աջակից լինել. Ֆրենկ Փալոնե

«ՀԱՊԿ-ի հետ կապված մենք որևէ բան չենք ասում, հասկանում ենք, որ Հայաստանն այդ կազմակերպության մաս է ՌԴ-ի հետ։ Սակայն, այն, ինչ մենք ասում ենք, հետևյալն է՝ Հայաստանի անվտանգության հարցերով մենք մտահոգված ենք և ցանկանում ենք հնարավորինս ավելի աջակից լինել Հայաստանին այդ հարցում»,-այ սմաին  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում  հայտարարել է  ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն։

«Ժողովրդավար աշխարհում անչափ կարևորում են Հայաստանի ժողովրդավարությունը։ Եվ, ինչպես պարոն Փալոնեն նշեց, մենք որևէ ասելիք չունենք Հայաստանի՝ այլ կառույցներում շփումների մասին։ Սակայն, Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը մեզ համար կարևոր հարցեր են և ցանկանում ենք այդ ուղղությամբ մեր գործուն աջակցությունն ունենալ։ Անշուշտ, որոշումը Հայաստանն է կայացնում, մենք մեր պատրաստակամության մասին կարող ենք խոսել, Ինչպես նշեց  Ջեքի Սփիերը, դատապարտող բանաձև է առաջադրվել, որի հեղինակը Ադամ Շիֆն է, ով նաև Հայոց  ցեղասպանությունը դատապարտող  բանաձևի հեղինակն է», պատասխանելով   ՀԱՊԿ-ին Հայաստանի  անդամակցության մասին հնչած հարցին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

  • Կիսվել: