երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին պարզապես անհնար է. Պուտինը՝ Փաշինյանին

Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին պարզապես անհնար է. Պուտինը՝ Փաշինյանին

Հայաստանի անդամակցությունը միաժամանակ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանը (ԵՄ) պարզապես անհնար է։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ Մոսկվան հանգիստ է վերաբերվում Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունների զարգացմանը, սակայն Պուտինը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ երկու մաքսային միությունների անդամ լինել։

«Տեսնում ենք, որ Հայաստանը քննարկում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը։ Դրան լիովին հանգիստ ենք վերաբերվում։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր ձգտում է առավելագույն օգուտ քաղել երրորդ երկրների հետ համագործակցությունից»,-ասել է ՌԴ նախագահը:

Փաշինյանն էլ նշեց, որ Հայաստանը գիտի, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է, բայց այդ գործընթացները դեռ չեն հասել այն կետին, երբ պետք է ընտրություն կատարել։

  • Կիսվել: