Կա Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն․ ԱԳՆ հաստատում է
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել։
«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կան հանդիպումների առաջարկներ, հիմա նաև՝ պայմանավորվածություններ։ Կոնկրետ ամսաթվի մասին կհայտնենք լրացուցիչ»,- հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Մարիա Զախարովան նշել էր, որ հանդիպման ժամկետների մասին ավելի ուշ կտեղեկացնեն։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից ևս հստակ ժամկետներ չնշեցին։



