շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հայաստան»-ը դաշինքը ՍԴ է նաև ներկայացրել միջնորդություն՝ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցով

«Հայաստան»-ը դաշինքը ՍԴ է նաև ներկայացրել միջնորդություն՝ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցով

«Հայաստան» դաշինքը ՍԴ-ին ուղղված դիմումի հետ ներկայացրել է միջնորդություն՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցով։ Այս մասին ասուլիսում հայտնել է դաշինքի անդամ Արամ Վարդեւանյանը։

«Կարծում ենք՝ նա որոշակի կանխակալ վերաբերմունք ունի: ահե Գրիգորյանը կոնկրետ գործով հանդես է եկել որպես դատավարական հակառակորդ՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի»,- հավելել է Վարդևանյանը։

Արամ Վարդեւանյանը նաեւ հավելեց, որ Վահե Գրիգորյանը նաև պաշտպանում էր հիշյալ անձանց առաջադրված քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որը ՍԴ-ը որակեց հակասահմանադրական: Այս փաստերը վերլուծելով՝ Արամ Վարդևանյանը համոզված է, որ Վահե Գրիգորյանն ընտրությունների գործով էլ կանխակալ վերաբերմունք կունենա:

Նշենք, որ «Հայաստան» դաշինքը հուլիսի 2-ի վաղ առավոտյան դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: 

  • Կիսվել: