հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստան կժամանի ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալը

Հայաստան կժամանի ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Գուստավո Պարալլեսի գլխավորած պատվիրակության ընդունելության մասին:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2023 թվականի սեպտեմբերի 11-15-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Գուստավո Պարալլեսի գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին՝ ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման և հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»,- ասված է կարգադրության մեջ:

  • Կիսվել: